Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Քրքումի երեք օգտակար հատկանիշ. news.am

Քրքումի երեք օգտակար հատկանիշ. news.am

Քրքումը ո՛չ միայն համեղ, այլեւ օգտակար համեմունք է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ դրա օգտակար հատկությունների մասին.

Քրքումը հազի ու մրսածության դեմ

Քնելուց առաջ քրքումով լատտե օգտագործելը ո՛չ միայն օգնում է հեշտ քնել, այլեւ օգնում է պայքարել հազի ու մրսածության դեմ։

Մասնագետները խորհուրդ են տալիս քրքումի խտանյութը հավելել մեկ բաժակ եռացող կաթի մեջ։ Ցանկության դեպքում կարելի է ստացված խառնուրդին հավելել մի քիչ շաքար։ Ըմպելիքը պետք է խմել տաք վիճակում, իսկ վրայից ջուր խմել խորհուրդ չի տրվում, քանի որ ջուրը ճնշում է քրքումի ակտիվությանը, որն ունակ է ուժեղացնել ջերմափոխանակությունը։

Քրքումը մարսողական խանգարումների դեմ

Քրքումը սխտորի հետ համադրությամբ կարող է օգնել մարսողական խնդիրների կամ դրա հետ կապված փորացավերի դեպքում։ Հում քրքումը եփեք նույն քանակության սխտորի հետ ու այն սննդի մեջ օգտագործեք փոքր քանակություններով մինչեւ ախտանիշների անհետացումը։

Քրքումը հիվանդ կոկորդի դեմ

Քրքումի թերապեւտիկ ակտիվությունը բացատրվում է հակաբորբոքային բաղկացուցիչներով, դրա համար էլ Հնդկաստանում այդ համեմունքը հաճախ են գործածում կոկորդացավը բուժելու համար։ Մեկ թեյի գդալ քրքումի խտանյութի մեջ լցնում են կես թեյի գդալ սխտորի խյուս ու եւս մեկ թեյի գդալ արմավենու շաքար։ Հետո այդ խառնուրդը մի քիչ տաքացնում են ու օգտագործում օրական երկու անգամ մինչեւ ախտանշանների վերացումը։

Նշենք, որ եթե մարսողական խանգարումները, կոկորդացավերը, հազն ու մրսածությունը ժողովրդական միջոցներով բուժումից հետո կարճ ժամանակահատվածում չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի ՝ պարզելու այդ խնդիրների պատճառը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Женский интернет-журнал Woman Jour
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ